Աֆրիկայի երկրորդ երկիրն է խզել դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ
Նիգերն «անհապաղ» խզում է դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ, քանի որ Կիեւի վարչակարգը աջակցում է «ահաբեկչական խմբավորումներին», տեղեկացրել է հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ամադու Աբդրամանը։
Նրա խոսքով՝ Նիգերի իշխանությունների այս որոշումն ընդունվել է ուկրաինական ռազմական հետախուզության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովի հայտարարությունից հետո, որ Կիեւն օգնել է Մալիի ամպստամբ տուարեգներին ռազմական գործողություն կազմակերպել «Վագներ» ՄՌԿ-ի վարձկանների դեմ։
Աբդրամանը ընդգծել է, որ Նիգերը խզում է դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ՝ ի նշան համերաշխության Մալիի կառավարության եւ ժողովրդի հետ։ Երկրի կառավարությունում նաեւ խոստացել են դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին «ուկրաինական ագրեսիայի եւ դրա հովանավորների» նկատմամբ վճիռ կայացնելու համար։
Մալիի իշխանությունները Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին հայտարարել են օգոստոսի 5-ին, քանի որ Կիեւն աջակցում է ապստամբ տուարեգներին։ «Ուկրաինայի իշխանությունների գործողությունները խախտում են Մալիի ինքնիշխանությունը եւ ակնհայտ ագրեսիա են Մալիի հանդեպ եւ աջակցություն միջազգային ահաբեկչությանը»,- նշվել է երկրի կառավարության հայտարարությունում։
Մալիի իշխանություններն ընդգծել են, որ մինչ այդ չեզոք դիրք էին զբաղեցնում ռուս-ուկրաինական հակամարտության հարցում, բայց այժմ Կիեւի իշխանությունների գործողությունները համարում են «նացիստական եւ չարամիտ»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
Հայտնի է, թե որ պետություններն են գլխավորել զենքի խոշորագույն արտադրողների ցուցակը համաշխարհային ասպարեզում
Միացյալ Նահանգների Lockheed Martin ընկերությունը և Չինաստանի Aviation Industry Corporation of China (AVIC) կորպորացիան 2...
Կրիտիկական պահ է, բոլոր կողմերը պետք է ճիշտ ընտրություն կատարեն առաջիկա ժամերին և օրերին. Բլինկենը՝ Մերձավոր Արևելքի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, ասել է, որ այժմ «կրիտիկական պահ»...
Իրանն իր շահերի և անվտանգության ոտնահարման դեպքում երբեք չի լռի. Փեզեշքիանը՝ Մակրոնին
Իրանն իր հիմնական սկզբունքներից է համարում պատերազմից խուսափելը և համաշխարհային խաղաղության ու անվտանգության հաստատումը,...