ՔՊ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»
«Սեպտեմբերի 20-ին կայանալիք Քաղպայմանագրի համագումարից հետո հնարավոր են կադրային փոփոխություններ կառավարության կազմում։ ՔՊ-ական շրջանակներում կարծում են, որ համագումարին ուրվագծվելու է ապագայի վերաբերյալ իրենց տեսլականը, այլ կերպ ասած՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկն է տրվելու եւ Փաշինյանի քայլերն էլ այդ տրամաբանության մեջ են լինելու։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
«Խոսակցություններ կան, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարող է փոխվարչապետ նշանակվել: Թե` ում փոխարեն` Տիգրան Խաչատրյանի՞, թե՞ Մհեր Գրիգորյանի, դեռևս հայտնի չէ:
Ասում են՝ Հարությունյանն ամենօրյա ռեժիմով Փաշինյանին «կաթացնում» է, որ տնտեսական քաղաքականության պատասխանատուներից մեկը պետք է լինի յուրային, այսինքն` ՔՊ-ական լինի: Ինչպես հայտնի է՝ երկու փոխվարչապետերն էլ անկուսակցական են»,- գրում է թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Ալեքսանյանի եղբորորդու և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել
ՀՀԿ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Արտակ Ալեքսանյանի և ոստիկանների միջև հունիսի 8-ին տեղի ունեցած միջա...
Սունդուկյանի թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ»-ի մուտքի դուռը
«Գոյ» թատրոնը հայտարարություն է տարածել․ «Ինչպես հայտնի է, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրին...
Վարչապետը կհանդիպի «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ
Այսօր տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am- ը:Լրատվականը նշում է՝ դրանով, ս...
«Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են». Օլանդ
Հայաստանից հրաժարվելը դաժան խայտառակություն կլինի Ֆրանսիայի համար, իսկ Եվրոպայի համար՝ խայտառակ ուրացում։ Այս մասին հայտ...