Ալեքսանյանի եղբորորդու և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել
ՀՀԿ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Արտակ Ալեքսանյանի և ոստիկանների միջև հունիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին 24News-ին տեղեկացրել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը։
«Քրեական գործը հարուցվել է 2020թ. հունիսի 10-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին և 316-րդ հոդվածի 1-ին մասերով՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյելտիվ քննություն ապահովելու ուղղությամբ»,- նշեց Եգանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Ծառուկյանը զրկվեց պատգավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական ան...