Քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետն արձակուրդից չի վերադառնա. «Փաստ»
Քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետն արձակուրդից չի վերադառնա: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը:
«Շաբաթներ առաջ լրագրող Հակոբ Կարապետյանն անդրադարձել էր հանրային տրանսպորտում տոմս ունեցող ուղևորին տուգանելու միջադեպին, գրառում էր կատարել, որից հետո նրա հետ Ֆեյսբուքով կապ էր հաստատել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը։
Հայհոյանքներով ուղեկցված խոսակցությունից որոշ ժամանակ անց իր աշխատավայրի մոտ անհայտ անձի կողմից Կարապետյանը բռնության է ենթարկվել։ Միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել։
Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խիստ նկատողություն է հայտարարել Բաբայանին և պահանջել է, որ վերջինս արձակուրդ վերցնի մինչև քննության ավարտը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Բաբայանն արձակուրդից այլևս չի վերադառնա և կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Թերթի տեղեկություններով, Բաբայանի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նրա տեղակալի վրա»,- գրում է օրաթերթը։
Հավելենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Ավինյանը Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել:
Նմանատիպ հոդվածներ
Մեր համբերությունն էլ չափ ու սահման ունի. Իրանից` Ադրբեջանին
«Իրանը մեծ երկիր է, որը պատմության ընթացքում հատուկ հարգանք է տածել իր հարևանների նկատմամբ: Իրանն իր հյուսիսարևմտյան հար...
ԱԱԾ-ն մտել է Առողջապահության նախարարություն․ «Հրապարակ»
«Հրապարակի» տեղեկութուններով՝ ԱԱԾ-ն այս պահին քննչական գործողություններ է իրականացնում Առողջապահության նախարարությունում...
Լոնդոնն Ուկրաինային արգելել է հրթիռներ կիրառել ՌԴ տարածքին հարվածելու համար. Վիկտոր Լիտովկին
Լոնդոնն Ուկրաինային արգելել է Storm Shadow հրթիռներ կիրառել Ռուսաստանի տարածքին հարվածելու համար՝ Մոսկվայի հետ ուղիղ հակ...
Աբովյանցին «ոչ» ասեց գործող իշխանություններին․ քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկմամբ աբովյանցին «ոչ» ասեց գործող իշխանություններին: «Այս ընտրություններում Փաշինյ...