Մեր համբերությունն էլ չափ ու սահման ունի. Իրանից` Ադրբեջանին
«Իրանը մեծ երկիր է, որը պատմության ընթացքում հատուկ հարգանք է տածել իր հարևանների նկատմամբ: Իրանն իր հյուսիսարևմտյան հարևանների, հատկապես Ադրբեջանի հետ շատ ընդհանրություններ ունի, և մենք միշտ հարգել ենք այս երկիրը»: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը՝ խոսելով Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին՝ հավելելով՝ Ադրբեջանը պետք է իմանա, որ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի հարևաններից մեկը ( Իրաքը) մի անգամ սխալվեց, և չնայած տարբեր երկրների մեծ աջակցությանը՝ 8 տարվա ընթացքում չկարողացավ Իրանի դեմ կանգնել, այդ իսկ պատճառով Ադրբեջանի պետական այրերին խորհուրդ ենք տալիս պահել և հարգել բարիդրացիականության սկզբունքը:
Նիքզադն, անդրադառնալով Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակմանը, ասել է, որ այն անձնական դրդապատճառներով է եղել և հավելել՝ եթե մի անգետ մարդ մի սխալ է արել, պետք է փակե՞լ դեսպանատունը կամ հանե՞լ դիվանագետներին և այլ բաներ խոսել:
«Այդ դեպքից հետո մեր նախագահը կապ է հաստատել Ադրբեջանի նախագահի հետ, խորհրդարանի նախագահն էլ է ուղերձ հղել և ափսոսանք հայտնել, ես ինքս Թեհրանում Բաքվի դեսպանատան երկրորդ անձի հետ եմ զրուցել: Իրանը մինչ այժմ իրեն պատվով է պահել, ուստի խորհուրդ եմ տալիս Ադրբեջանի կառավարությանն ու խորհրդարանին անդրադառնալ պատմությանը և ճիշտ վարքագիծ դրսևորել: Վերջին օրերին Ադրբեջանը 4 դիվանագետի է արտաքսել, և, անշուշտ, մեր ԱԳՆ-ն էլ փոխադարձ գործողություն կձեռնարկի, բայց այս վարքագիծը լավ ավարտ չունի»,- նշել է նա:
Նիքզադն ընդգծել է, որ Իրանը առանձնահատուկ հարգանք է տածում Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ և որպես իրանցի մուսուլման, պատգամավոր՝ ընդգծել, որ Իրանի և Ադրբեջանի ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն, բայց Ադրբեջանը պետք է ձեռք քաշի արկածախնդրություններից:
«Իրանը մինչև հիմա համբերատար է եղել, բայց համբերությունն էլ չափ ու սահման ունի: Մենք ոչ մի հակասություն չունենք, երկու երկրների սահմանները, իշխանությունները, տեսակետները հստակ են, երկրներից յուրաքանչյուրն անկախություն ունի, բայց ադրբեջանցիները պետք է պատմությունը չմոռանան: Եթե Ադրբեջանում սիոնիստական (Իսրայելի բնորոշումն Իրանում - խմբ.) խումբ էլ տեղակայվի, նրանք չեն կարող ոչինչ անել: Մեր սիրտը ցավում է Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է զարգացնենք մեր հարաբերությունները խաղաղ պայմաններում՝ պահպանելով արժանապատվությունն ու բարեկամությունը, բայց Իրանի համբերությունն էլ սահման ունի»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...
Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...