Փաշինյանը՝ դրոշմակնիքներից Արարատ լեռան ուրվագիծը հանելու մասին
Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է անձնագրերում սահմանային դրոշմակնիքներից Արարատ լեռան ուրվագիծը հանելու որոշմանը.
«Անձնագրերի դրոշմների հարցը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ, երբ հորիզոնում տեսական հնարավորություն ու պայմանավորվածություն չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի մասին, և, ընդհանրապես, ՀՀ-Թուրքիա որևէ բանակցության մեջ որևէ նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել։
Հիմա խոսում են Թուրքիայի հերթական պահանջի կամ սպառնալիքի ներքո որոշում կայացնելու մասին։ Ես ասել եմ, որ անվտանգության մեր ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը»,- ասել է նա։ Նա հիշեցրել է, որ մինչև 2004թ. այդ դրոշմը չի եղել. «Ինչ է նշանակում այդ դրոշմի բացակայությունը, և երբ 2004թ. այն հայտնվել է, դա ի՞նչ է նշանակում։ Ո՞րն է այդ դրոշմի բացակայության քաղաքական նշանակությունն ու ենթատեքստը, և ո՞րն է այդ դրոշմի հայտնվելու քաղաքական նշանակությունն ու ենթատեքստը»,- հայտարարել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարա...
Մոտ 4 միլիարդ դրամանոց հողակտորը գնում ես 156 անգամ պակաս գնով եւ հագնում բարեգործի քղամիդ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում կիսվել է ԱԱԾ տարածած հայտարարությունով և կից գրել. «Համայնքը «սիրելու» նո...
Աշոտյանին հրավիրել են ոստիկանություն
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առավոտյան մի այսպիսի գրություն են ուղարկել ոստիկանությո...
Թուրքիան դուրս է եկել Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլի կոնվենցիայից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը դուրս է բերել միջազգային համաձայնագրից (Կանանց նկատմամբ բռնության եւ ընտան...