Մեր պատասխանը կլինի մտածված. Զախարովան սպառնացել է Ճապոնիային
Մոսկվան չի անտեսի Ճապոնիայի հակառուսական պատժամիջոցները և կձեռնարկի համապատասխան հակազդեցություններ, այդ թվում՝ ասիմետրիկ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Ճապոնիայի հետագա անբարյացակամ գործողություններն անպատասխան չեն մնա, սակայն մեր պատասխանը կլինի մտածված և հիմնված կլինի ազգային շահերի վրա։ Մենք կշարունակենք ձեռնարկել համապատասխան հակազդեցություններ, այդ թվում՝ ասիմետրիկ», - ասել է նա։
Հավելենք` ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայի կառավարությունը որոշել է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի, ինչպես նաև մի քանի օտարերկրյա ընկերությունների նկատմամբ՝ որպես իր հակառուսական միջոցառումների մաս:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպման օրը որոշված է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպման օրը որոշված է։ Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ–ում Իրա...
Դրանով ցույց տվեցիք ձեր ողջ ողորմելի ու տղամարդկությունից հեռու էությունը. Շարմազանովը` Անդրանիկ Քոչարյանին
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արփինեի ռեսուրսը խելքն է ու սկզբունքայնությունը,...
Արթուր Վանեցյանի հետ ջերմ հարաբերությունների մեջ եմ եղել․ Վիտալի Բալասանյան
Արթուր Վանեցյանի հետ ջերմ հարաբերությունների մեջ եմ եղել: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց գե...
Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից. նախկին իմքայլական պատգամավոր
Նիկոլ Փաշինյանի իշխանության, նրա ղեկավարած քաղաքական ուժի միակ իրական սոցիալական հենարանը եղել և մնում է քաղացիական հասա...