Դրանով ցույց տվեցիք ձեր ողջ ողորմելի ու տղամարդկությունից հեռու էությունը. Շարմազանովը` Անդրանիկ Քոչարյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Արփինեի ռեսուրսը խելքն է ու սկզբունքայնությունը, որ նրանից ոչ ոք չի կարող խլել: Իսկ քո ռեսուրսը քաղաքական ղզիկությունն է

 

Քիչ առաջ ԱԺ հանձնաժողովներից մեկի ղեկավարը, որը զուրկ է մարդկային և տղամարդկային կոռեկտությունից, վիրավորական արտահայտություններ է շաղ տվել Արփինե Հովհաննիսյանի հասցեին:
Այս էակի առնվազն ոչ տղամարդկային վարքագիծը ի ցույց է դնում այսօրվա իշխանության իրական էությունը:

 

Դուք անզոր եք բովանդակային դաշտում քննարկում ծավալել Արփինե Հովհաննիսյանի հետ ու դիմում եք վիրավորանքի: 

 

Եվ սա դուք համարում եք բարոյական ու տղամարդավայել... Այսօր դուք ջարդեցիք ևս մեկ տաբու և մտաք անձնական ու ընտանեկան դաշտ:
Դրանով ցույց տվեցիք ձեր ողջ ողորմելի ու տղամարդկությունից հեռու էությունը:


Լավ հիշեք, ապակե տան մեջ ապրողը դիմացինի վրա քար չի նետում:

 

Հ.Գ. Արփինեի ռեսուրսը խելքն է ու սկզբունքայնությունը, որ նրանից ոչ ոք չի կարող խլել: Իսկ քո ռեսուրսը քաղաքական ղզիկությունն է»:

 

Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը հարցազրույցներից մեկում դիտարկում է արել, որ եթե կասկածի տակ են դրվում, օրինակ, նախորդ տասը տարիներին իշխանության եղած տարբեր պաշտոնյաների գույքի օրինականության հարցը, ինչո՞ւ դրանից առաջ պաշտոն զբաղեցրածների գույքի օրինականությունն էլ չեն ստուգում, պայմանական ասած՝ հենց նույն Անդրանիկ Քոչարյանի կամ Գագիկ Ջհանգիրյանի գույքը։ Այս դիտարկմանն ի պատասխան Անդրանիկ Քոչարյանն ասել էր` «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով․ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունը»: 

Քաղաքականություն