Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից. նախկին իմքայլական պատգամավոր
Նիկոլ Փաշինյանի իշխանության, նրա ղեկավարած քաղաքական ուժի միակ իրական սոցիալական հենարանը եղել և մնում է քաղացիական հասարակությունը` ակտիվ, գիտակից, մտածող, վերլուծող, հետևաբար նաև` ամենաշատը այս կամ այն որոշման հետ չհամաձայնվող, այս կամ այն քայլը քննադատող ու իր տարբերվող տեսակետները պահանջատիրոջ իրավունքով արտահայտող հատվածը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին իմքայլական պատգամավոր Էդգար Առաքելյանը:
«Անտեսել այս մարդկանց, սրերով ընդունել քննադատությունը, ավելին` քամահրական ու վիրավորական վերաբերմունք ցույց տալ, նշանակում է կրակել սեփական ոտքին և վտանգել ոչ միայն ներկա իշխանության ամրությունը, այլև երկրի ժողովրդավարությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունն առհասարակ:
Ուստի կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից և օր առաջ սկսել ջանքեր գործադրել խարխլված կամուրջները վերականգնելու, իշխանություն-քաղ. հասարակություն առողջ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:
Ցավոք կասկած չունեմ, որ կառավարող կուսակցությունը միայնակ ունակ չէ դիմագրավելու ներքին ու արտաքին ահագնացող սպառնալիքներին, ուստի իր բնական դաշնակցին վանելն ու ամբարտավան մենակության մեջ խարխափելը համարում եմ կատարյալ անհեռատես ու կործանարար վարքագիծ»,- գրել Առաքելյանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Առաքելյանը ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով, սակայն 2019 թվականի օգոստոսի 30-ին վայր է դրել պատգամավորական մանդատը:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...
Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորները. ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
Parliamentmonitoring.am-ն առանձնացրել է ամենահարուստ պատգամավորների առաջատար հնգյակը: Այն գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագի...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊՆ-ն հայտնում է նահատակված ևս 26 զինծառայողի մասին
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները Ղալթախչյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ.Հովսեփյան Յ...