Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցեր` մասնակցում է շուրջ 10 հազար մարդ
Մոտ 10,000 ցուցարարներ հինգշաբթի առավոտյան դուրս են եկել ֆրանսիական քաղաքների փողոցներ՝ մասնակցելու կառավարության կողմից առաջարկվող խնայողության միջոցառումների դեմ բողոքի ցույցերին: Այս մասին հայտարարել է Ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն LCI հեռուստաալիքով հեռարձակված ճեպազրույցի ժամանակ:
«Ժամը 10:00-ի դրությամբ կա 230 բողոքի ակցիա, ձեռնարկությունների արգելափակման 95 փորձ և 10,000 ցուցարար», - ասել է նա:
Հիշեցնենք` Ֆրանսիայում տեղի է ունենում համազգային գործադուլ՝ ի նշան կառավարության կողմից առաջարկվող խնայողության միջոցառումների դեմ բողոքի: Իշխանությունները կանխատեսում են, որ ամբողջ երկրում կայանալիք ցույցերին կմասնակցի մոտ 900,000 մարդ: Ներքին գործերի նախարարությունը կարգուկանոնը պահպանելու համար տեղակայում է ավելի քան 80,000 ոստիկան և ժանդարմերիա, ինչպես նաև զրահապատ մեքենաներ և անօդաչու թռչող սարքեր:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ սենատը հաստատեց Ռոբերտ Քենեդու նոր պաշտոնը
ԱՄՆ Սենատը հաստատել է Ռոբերտ Քենեդի կրտսերին առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարի պաշտոնում։Ամերիկյան Կ...
Պատերազմը պետք է ավարտել. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատերազմը պետք է ավարտել, նստել առարկայական և ազնիվ բանակցությունների ս...
«Մի՞թե հայերի կյանքն ավելի քիչ արժեք ունի, քան ուկրաինացիների կյանքը». սենատորի ազդեցիկ ելույթը
Ֆրանսիայի Սենատում ընթանում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւի քննարկումը։ «Չի կարելի Հայա...
Ինձ նվաuտացնում են, թիրախավnրnւմ․ ոչ մի կանցլեր նման բանի չի բախվել․ Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Spiegel-ի հետ զրույցում մեկնաբանել է իր անձի շուրջ ստեղծված տեղեկատվական մթնոլորտը և սո...