Ֆրանսիայում բախումների ժամանակ ձերբակալվել է 181 մարդ
Ֆրանսիայում մեկ միլիոնից ավելի մարդ բողոքի ցույց է անցկացրել խնայողության միջոցառումների դեմ։
Radio France Internationale-ի տվյալներով՝ «Ամեն ինչ արգելափակել» արշավի շրջանակներում երկրով մեկ տեղի է ունեցել ավելի քան 250 բողոքի ցույց։
Դեռահասները փակել են տասնյակ դպրոցներ։ Ցուցարարները պահանջում են չեղարկել Ֆրանսուա Բայրուի նախորդ կառավարության բյուջետային միջոցառումները, ավելացնել հանրային ծառայությունների վրա ծախսերը և բարձրացնել հարուստների հարկերը։
Le Parisien-ը հաղորդում է, որ բախումների ժամանակ ձերբակալվել է 181 մարդ։
Ավելի վաղ էլ հաղորդել էինք ,որ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ Մեծ Բրիտանիայի իսլամացման և մուսուլմանական երկրներից միգրանտների ընդունման դեմ բողոքելու։
Նմանատիպ հոդվածներ
ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Ինչպես են բերման ենթարկում Մուրացանի փողոցի հանցագործության մասնակիցներին
Հուլիսի 23-ին Քրեական ոստիկանները Դիլիջան քաղաքի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձե...
Պատգամավորներ Հայկ Սարգսյանի և Նարեկ Գրիգորյանի միջև «ռազբորկա» է տեղի ունեցել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Սարգսյանի և Նարեկ Գրիգորյանի միջև «ռազբորկա» է տեղի ունեցել:...
Թրամփն ասել է, որ 24 ժամում կարող է վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում կարող էր պայմանավորվել Ուկրաինայում հակամարտության...
Նախընտրական կրքեր ՔՊ-ում. Փաշինյանը որոշել է ցուցակում ընդգրկել բիզնեսմենների. Ասել է՝ «նեղանալ չլինի». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ճիշտ է, արտահերթ ընտրությունների մասին իրապես կարելի կլինի խոսել միայն մայիսի 10-ին, այդուամեն...