Պատգամավորներ Հայկ Սարգսյանի և Նարեկ Գրիգորյանի միջև «ռազբորկա» է տեղի ունեցել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Սարգսյանի և Նարեկ Գրիգորյանի միջև «ռազբորկա» է տեղի ունեցել: Վերջինս «ատչյոտ» է պահանջել Սարգսյանից՝ Գավառի ՏԻՄ ընտրություններում իր կրած պարտության համար։ Կողմերի վեճն ավարտվել է քաշքշուկով։ Դեկտեմբերի 5-ին Գավառ խոշորացված համայնքում ՔՊ ցուցակը գլխավորում էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ծովագյուղցի Նարեկ Գրիգորյանը, որը, ըստ մամուլի, ինքնավնասման պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից, երկար ժամանակ ձկնորսությամբ է զբաղվել և բնավորությամբ էլ հախուռն անձնավորություն է։ Սակայն ընտրությունների արդյունքում հաղթեց գործող քաղաքապետ, անկուսակցական Գուրգեն Մարտիրոսյանը, որն անցյալում Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ի անդամ էր։
Ընտրություններից հետո Շիշ բռնողը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե, ըստ էության, ՔՊ-ն 2 թեկնածու ուներ Գավառում։ Նրա խոսքով՝ Գավառի հաղթող թեկնածուն՝ քաղաքապետը, նույնպես հարում է ՔՊ-ին և վերջին ԱԺ ընտրություններին աջակցել է իշխանությանը։ Լրագրողների հիշեցմանը՝ Գավառում ՔՊ-ն իր թեկնածուն ուներ՝ Նարեկ Գրիգորյանը, Հայկ Սարգսյանն արձագանքել էր. «Այո, ունեինք մեր թեկնածուն, ստացվում է՝ 2 թեկնածու ունեինք, կարանք նաև այդպես մեկնաբանել»։ Նարեկ Գրիգորյանը հենց այս հայտարարության համար է «ատչյոտ» պահանջել Հայկ Սարգսյանից։ Ոմանք կարծում են, որ Հայկ Սարգսյանն ու Գնել Սանոսյանը տակից աջակցել են Գուրգեն Մարտիրոսյանին»։
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր են վերադառնում գերությունից․ հայտնի են զինծառայողների անունները
Հայտնի են Հունգարիայի կառավարության միջնորդությամբ հայրենիք վերադարձած 5 հայ ռազմագերիների անունները: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնո...
ՀՐԱՏԱՊ․ Արցախցին մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի օկուպացրած հատվածում
Այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան հ...
Փաշինյանին հարց ուղղած վիդեոբլոգերը կդատապարտվի 9 տարվա ազատազրկման
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվել է ադրբեջանցի վիդեոբլոգեր Աթա Աբդուլաեւի դատավարությունը։ Հի...
Ոչ մի բանից չենք զարմանում․ Իվա Մարությանը՝ քաղաքապետարանում կատարվողի մասին
Մինչ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի ավագանին անվստահություն հայտնելու գործընթաց է իրականացնում, Hraparak....