Թրամփն ասել է, որ 24 ժամում կարող է վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում կարող էր պայմանավորվել Ուկրաինայում հակամարտության դադարեցման hամար։ 


«Եթե ես նախագահ լինեի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը երբեք տեղի չէր ունենա: Բայց նույնիսկ հիմա, որպես նախագահ, ես կարող էի համաձայնվել ավարտել այս սարսափելի պատերազմը 24 ժամվա ընթացքում», - Newsweek-ը մեջբերել է Թրամփի խոսքը։ 

 

Թրամփը զգուշացրել է, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի։


Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 336-րդ օրը։

 

Քաղաքականություն

Պատահարներ