Վենեսուելան ենթարկվում է ԱՄՆ-ի կողմից ամենալուրջ ներխուժման սպառնալիքին. Մադուրո
ԱՄՆ-ն Վենեսուելային սպառնում է պատերազմով, փորձում է զավթել նրա բնական հարստությունները և հաստատել խամաճիկային կառավարություն, հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն «Հանուն ինքնիշխանության և խաղաղության ազգային խորհրդի» նիստում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Այսօր մեր առջև ծառացած է Կարիբյան ավազանում Վենեսուելայի դեմ պատերազմի սպառնալիքը, ԱՄՆ-ն փորձում է զավթել մեր բնական հարստությունները և հաստատել խամաճիկային կառավարություն: Այդ սպառնալիքը կասեցնելու, չեզոքացնելու և այն հաղթելու համար անհրաժեշտ է միավորել Վենեսուելան՝ հաղթահարելով բոլոր հակասություններն ու տարաձայնությունները», - նշել է նախագահը:
Մադուրոն նշել է, որ Վենեսուելան կդառնա ավելի ուժեղ, խաղաղ, ժողովրդավարական և միասնական երկիր։ Վենեսուելայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ երկիրը ենթարկվում է վերջին 100 տարվա ընթացքում ԱՄՆ-ի կողմից ամենալուրջ ներխուժման սպառնալիքին։
Հավելենք` վերջին օրերին ԱՄՆ-ն Վենեսուելայի մերձակայքում ոչնչացրել է երկու նավ՝ հայտարարելով, որ դրանք թմրանյութեր են տեղափոխում ԱՄՆ։ Այդ գործողությունների հետևանքով զոհվել է 14 մարդ։
Նշենք նաև, որ Վենեսուելայի արտգործնախարարությունն իր հերքել է թմրանյութերի ապօրինի շրջանառության՝ Վաշինգտոնի մեղադրանքները՝ դրանք անվանելով «անհիմն»։
Նմանատիպ հոդվածներ
Հարևանը հասկանում է, որ դիմացը հարիֆ է. Քոչարյանը՝ պատերազմի սպառնալիքի մասին
Գեղամասարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությ...
Ճիշտ կլինի, որ Ուկրաինան Ռուսաստանին փոխանցի ռուսալեզու բնակչություն ունեցող շրջանները․ Թրամփ
Ճիշտ կլինի, որ Ուկրաինան Ռուսաստանին փոխանցի հանրապետության այն տարածքները, որտեղ տեղի բնակչությունը խոսում է ռուսերեն։...
Զախարովան` Պենտագոնի կողմից ՀՀ տեխնիկա տեղափոխելու լուրերի մասին
Մոսկվան օպերատիվ տեղեկատվություն է խնդրել Երևանից Պենտագոնի կողմից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին ԶԼՄ-ների հրապարակո...