Հարևանը հասկանում է, որ դիմացը հարիֆ է. Քոչարյանը՝ պատերազմի սպառնալիքի մասին
Գեղամասարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է իր տեսակետը երկրում առկա պատերազմական վտանգների վերաբերյալ։
Քաղաքականության մեջ վախկոտ ու վախեցած լինելը պատերազմի համար «է՛ստի համեցեք» է նշանակում․ նման հայտարարություն է արել Ռոբերտ Քոչարյանը Գեղամասարի բնակիչների հետ հանդիպելիս։
Ըստ նրա՝ գործող իշխանությունը պատերազմի ամենամեծ սպառնալիքն է, քանի որ հարևանը, շփվելով ու գնահատելով նրան, հասկանում է, որ դիմադրություն չի լինելու։
«Հարևանը հասկանում է, որ դիմացը հարիֆ է, վախեցած, կզած, և եթե ուզում ենք մենք ոտքի վրա կանգնենք, գլուխ բարձրացնենք և ուզում ենք խաղաղություն ունենալ, որը մեր արժանապատվության հենարանը լինի, այդ խաղաղությունը, որի վրա պետք է կառուցես, ուրիշ տարբերակ չկա»,- նշել է նախկին նախագահը։
Քոչարյանը հավելել է, որ հարևանն այս հողի վրա աչք ունի, և ստեղծված իրավիճակը հնարավոր է փոխել հունիսի 7-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Պեսկովի նախազգուշացումը՝ Գերմանիային
Գերմանիան չափազանց վտանգավոր ուղի է բռնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բեռլ...
Ովքեր են նստած Պուտինի կողքին շքերթի ժամանակ
Ռուսաստանի Դաշնության ղեկավարը Շքերթի ամբիոնում նստած է Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողքին: Ալեքսանդր Լուկաշենկոյ...