Զախարովան` Պենտագոնի կողմից ՀՀ տեխնիկա տեղափոխելու լուրերի մասին
Մոսկվան օպերատիվ տեղեկատվություն է խնդրել Երևանից Պենտագոնի կողմից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հայ գործընկերները պատասխանել են, որ Վաշինգտոնից պաշտոնական հարցում չի ստացվել: Սակայն եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա ապակայունացնող գործոն կդառնա Հարավային Կովկասում։
Դա նաև փորձ կլինի տարածաշրջան բերել առճակատման սխեմաներ, որոնք մշակվել են հավաքական Արևմուտքի կողմից։ Ռուսաստանն իր կողմից շարունակում է ելնել նրանից, որ Հարավային Կովկասի երկրների արդիական խնդիրները պետք է լուծվեն հենց այդ պետությունների շրջանակում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ռուսական RT լրատվական գործակալությունը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից զինտեխնիկա և տարբեր նշանակության սարքավորումներ տեղափոխել Հայաստանի «Զառ» զորավարժարան՝ հայ-ամերիկյան հավանական զորավարժությունների համար։
Ըստ հրապարակված տվյալների՝ տեխնիկայի տեղափոխումը նախատեսված է հուլիսի 16-ից օգոստոսի 7-ը, իսկ վերադարձը Գերմանիա նախատեսվում է օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը։
Նշվում է, որ տեխնիկան Հայաստան է տեղափոխվելու Վրաստանի տարածքով, քանի որ տրանսպորտային երթուղին չի կարող անցնել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով՝ դիվանագիտական թույլտվությունների բարդությունների պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Գրիգորյանը` խաղաղության պայմանագրի տեքստի հրապարակման մասին
ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը: Այս մասին հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։Նրա խոսքով, խաղաղու...
Ինքս ինձ երեք հարց եմ տվել. Ռուբեն Վարդանյանը ձայնագրություն է հրապարակել
Ռուբեն Վարդանյանը հերթական ձայնագրությունն է հրապարակել, որում անձնական կյանքից մի դրվագ է պատմել: Նա կնոջը խնդրել է, որ...
Պապիկյանը՝ սահմանի երկայնքով կրակոցների մասին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանին, հնչած կրակոցներին։Նա նշել է,...
Պարոն վարչապետն ուներ թերություն. Աղազարյան
Սա քաղաքական ճնշում է, որը հաջորդել է հայտնի դեպքերին։ Այդ մասին ԱԺ–ում հատյարարեց նախկին ՔՊ–ական, ներկայումս անկախ պատգ...