Քաղաքականություն

Ռուսաստանի հետ սահմանը կշարունակի փակ մնալ․ Ֆինլանդիայի ՆԳՆ

Ռուսաստանի հետ սահմանը կշարունակի փակ մնալ․ Ֆինլանդիայի ՆԳՆ

Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանը կշարունակի փակ մնալ։


Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը։


«Սահմանային անցակետերը այս պահին փակ կմնան», - ասել է նա Անվտանգության և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունների հետ համատեղ մամուլի ասուլիսում։ 


Նախարարը պնդել է, որ Ռուսաստանից ուղղորդված միգրացիայի սպառնալիքը շարունակում է բարձր մնալ։  Ֆինլանդիան սահմանային անցակետերի վրա սահմանափակումներ է մտցրել 2023 թվականի նոյեմբերից՝ երրորդ երկրներից փախստականների անվերահսկելի հոսքի պատճառով: Ֆինլանդիայի իշխանությունների որոշմամբ Ռուսաստանի հետ սահմանը փակ է՝ մինչև հետագա ծանուցում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250