Իրանից սպառնում են Իսրայելին
Իսրայելի, նրա տարրերի եւ աջակցող ռեժիմների ցանկացած սադրիչ գործողությանը Իրանի պատասխանը վճռորոշ կլինի։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Խաթամ ալ-Անբիայի շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը, փոխանցում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ իր շտաբը Իսրայելը համարում է թիվ մեկ սպառնալիքը Իրանի ազգային անվտանգության համար։
Մեկնաբանելով իսրայելցի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք իրենց վրա են վերցրել Իրանի միջուկային օբյեկտների, ինչպես նաեւ ազգային շահերի եւ անվտանգության դեմ ռազմական գործողությունների սպառնալիքի պատասխանատվությունը, գեներալն ասել է, որ իսրայելական նման սպառնալիքներն արվում են ԱՄՆ-ի հետ համակարգելով եւ նրա հովանու ներքո: Նա նաեւ զգուշացրել է, որ իրանցի զինվորականները վճռականորեն եւ համաչափ կպատասխանեն սպառնալիքներին՝ հիշեցնելով բոլոր տարրերին, վարձկաններին եւ կառավարություններին, որոնք համագործակցում են Իսրայելի հետ, որ նրանք ստիպված կլինեն գին վճարեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը նախօրեին ասել էր, որ Իսրայելն ունի լիակատար ազատություն՝ գործելու այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում, որպեսզի կանխի Իրանի՝ միջուկային սպառնալիք դառնալու հնարավորությունը։ «Ինչպես մենք պայմանավորվել ենք Բայդենի հետ, Իսրայելը լիակատար ազատություն ունի գործելու այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում, որպեսզի կանխի Իրանի՝ միջուկային սպառնալիք դառնալու հնարավորությունը»,- ասել էր նա։
Նմանատիպ հոդվածներ
«ԵՄ-ն կրկին խաբեց». Պուտինն առաջարկում է սահմանափակել հացահատիկի արտահանումը Եվրոպա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մտածել Ուկրաինայից հացահատիկի արտահանման ուղղությունները սահմանափակելու...
«ԵՄ-ն պատրաստ է ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը». եվրոհանձնակատարի հայտարարությունը
Եվրոմիությունը լավ է պատրաստվել Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, այս մասին հայտարարել է տնտեսակ...
Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը, Ալիևն ու Միշելը
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշին...
Բրյուսելյան հանդիպումն ավարտվեց
Բրյուսելում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել Եվրոպական...