Նարեկ Վանեսյանի անպարկեշտ վարքի ապացույցն ու «հերքման մարաթոնը». «Ժողովուրդ»
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ առողջապահության նախկին նախարար, այժմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ համարվող Նարեկ Վանեսյանը երեք օրը մեկ ուղարկում է հերքման տեքստեր՝ հաճախ ոչ իրավաչափ պահանջներով։ Այս մասին է գրում «Ժողովուրդ» օրաթերթը։
«Առաջին նամակը ստացվել է սեպտեմբերի 3-ին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մրցույթի վերաբերյալ մեր հոդվածից հետո։ Նյութում, լրագրողի դիտորդական մեկնաբանությամբ, գրված էր. «Հերթը Նարեկ Վանեսյանինն էր, որը, ի տարբերություն Զեյնալյանի, գերազանցիկի պես բոլոր հարցերին անգիր արած պատասխանում էր։ Ակնհայտ էր, որ Վանեսյանին «լավ պատրաստել» էին»։
Սա պարզ դիտարկում էր, բայց Վանեսյանը ոչ իրավաչափ պահանջ է ներկայացնում՝ հեռացնել հրապարակումը եւ տպագրել հերքում։ Իսկ ինչ հերքում՝ ձեւակերպված չէ։
Սրանով, սակայն, պատմությունը չավարտվեց։
Սեպտեմբերի 5-ին արդեն հաջորդ գրությունն էր՝ այս անգամ մեկ այլ հրապարակման առիթով։ Մեր նյութում հիշեցվել էր 2018 թվականի հոկտեմբերի 25-ին հրապարակված 27 բժիշկ-պրոֆեսորների բաց նամակը, որտեղ նրանք պահանջում էին, որ Նարեկ Վանեսյանը պատասխան տա իր անպարկեշտ պահվածքի համար։
Այդ նամակը ժամանակին տպագրվել է գրեթե բոլոր ԶԼՄ-ներով. ուստի դրա հիշեցումը նորություն չէր։ Այնուամենայնիվ, Վանեսյանը պահանջում է հերքում հրապարակել անգամ այդ հիշեցման համար։
Անհասկանալի է, թե ինչու պետք է «Ժողովուրդ» օրաթերթը հերքի 27 պրոֆեսորների բաց նամակ-փաստաթուղթը, որը արդեն իսկ հրապարակվել է ողջ մամուլում։
Կարճ ասած՝ Նարեկ Վանեսյանի պահանջները երբեմն հիշեցնում են ոչ թե իրավական դաշտում ըմբռնելի քայլեր, այլ անհասկանալի ճնշումներ մամուլի նկատմամբ։ Եվ որքան էլ «հերքման մարաթոնը» շարունակվի, ակնհայտ է, որ նման պահանջները մասնագիտական որակ չունեն»,- գրում է օրաթերթը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Ռուսաստանը վայր դնի զենքերը, մենք խաղաղություն կունենանք․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Funke մեդիա խմբին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ Ուկրաին...
«Այն, ինչ կատարվել է Շուշիում, քրեական գործ հարուցելու մատերիալ է»․ Մովսես Հակոբյան․ «Իրավունք»
«Վարչապետը սուտ է ասում, թե կռիվը Շուշիի համար էր, նա պետք է ճշմարտությունն ասի»: Այս մասին գրում է «Իրավունք» թերթը: &n...
Պաղեստինի ԱԳՆ-ն անդրադարձել է իրենց պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Պաղեստինը որպես անկախ պետություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադիրովը պատրաստվում է 10․000 գվարդիական ուղարկել Ուկրաինա
Գրոզնիում ռուսական գվարդիայի մոտ 10 հազար գվարդիական Ռամզան Կադիրովի անձնական հրահանգով պատրաստվում է մեկնել Ուկրաինա: Ա...