Եթե Ռուսաստանը վայր դնի զենքերը, մենք խաղաղություն կունենանք․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Funke մեդիա խմբին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ Ուկրաինայում պատերազմն արագ ավարտ չի ունենա, քանի որ Կիևը շարունակում է իր հակահարձակումը ռուսաստանյան զորքերի դեմ։
«Պատերազմների մեծ մասը տևում է ավելի երկար, քան սպասվում է դրանք սկսելիս: Ուստի, մենք պետք է պատրաստվենք Ուկրաինայում երկարատև պատերազմի։ Մենք բոլորս ցանկանում ենք, որ որքան հնարավոր է շուտ խաղաղություն հաստատվի»,- ասել է Ստոլտենբերգը։
Միաժամանակ նա հայտարարել է, որ եթե ուկրաինացիները դադարեցնեն կռիվը, «նրանց երկիրն այլևս գոյություն չի ունենա»։
«Բայց միևնույն ժամանակ մենք պետք է ընդունենք. եթե նախագահ Վլադիմիր Զելենսկին և ուկրաինացիները դադարեն պայքարել, նրանց երկիրն այլևս գոյություն չի ունենա։ Եթե նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ռուսաստանը վայր դնեն զենքերը, մենք խաղաղություն կունենանք»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը ՌԴ ներգրավվածության մասին
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2 ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցու...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...