Իտալիան, Մեծ Բրիտանիան և այլն երկրներ կմիանան ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնությանը
Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Շվեդիան հայտարարել են ՆԱՏՕ-ի «Արևելյան պահակախումբ» նախաձեռնությանը միանալու ծրագրերի մասին։
«Դանիան կտրամադրի կործանիչներ և օդային պաշտպանության ֆրեգատ, մինչդեռ Իսպանիան և Միացյալ Թագավորությունը շուտով կհայտարարեն իրենց աջակցության մասին։ Իտալիան և Շվեդիան նույնպես նշել են, որ օգնություն կտրամադրեն», - ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի կայքում։
Նշվում է, որ նախաձեռնության շրջանակներում Չեխիայից ժամանել են երեք ուղղաթիռներ։ Գերմանիան նույնպես հատկացրել է չորս Eurofighter կործանիչ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեհաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Արևելյան պահակախումբ» անվանումով գործողությունը։ Դրա նպատակն է ամրապնդել արևելյան թևի պաշտպանությունը՝ Լեհաստանի տարածք անօդաչու թռչող սարքերի զանգվածային ներհոսքի ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
Այս իմաստով ամբողջ Ուկրաինան մերն է. Պուտին
Ռուսաստանը ոչ թե Ուկրաինայի կապիտուլյացիայի է ձգտում, այլ հողի վրա իրողությունների ճանաչման։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն...
ՀՀ ՊՆ արձագանքը` Ադրբեջանի հայտարարությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր...
ԱՄՆ-ն ակտիվացնում է օդային հետախուզությունը
Միացյալ Նահանգները MQ-4C Triton հետախուզական մեծ անօդաչուներ կտեղակայի Ճապոնիայի Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում, լր...
Պապիկյանը խիստ հանձնարարականներ է տվել․ խորհրդակցություն՝ ՀՀ զինված ուժերում
Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ զինված ուժեր...