Պետք է տնտեսական սահմանափակումներ կիրառել Իսրայելի դեմ․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի իր գործողությունները տարածաշրջանում, ուստի անհրաժեշտ է տնտեսական սահմանափակումներ կիրառել այդ երկրի դեմ։ Նրա խոսքով՝ այդ հնարավորությունն ունեն Արաբական երկրների լիգան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը։
«Մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը՝ Իսրայելի դեմ պատժամիջոցները խստացնելու համար։ Մենք պետք է օգտագործենք միջազգային իրավական մեխանիզմներ՝ Իսրայելի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար։ Իսրայելն առաջիկայում կանգ չի առնի առանց վճռական արձագանքի և պատժամիջոցների, այլ միայն կարագացնի իր օկուպացիայի և անկայունացման քաղաքականությունը։ Հարկավոր է հիմա ընդլայնել մեր համագործակցությունը՝ հաջորդ 10 տարիներին հաղթանակ տանելու համար», - հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Էրդողանն ասել է Դոհայում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ուղղաթիռով Իջևան չի մեկնել․ այն վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արցախ այցի ժամանակ՝ հունիսին, Իջեւան գնալիս նա ուղղաթիռո...
Կառավարության շենքի առջևից բերման ենթարկվածների մեջ եղել են պատահական այնտեղ հայտնված մարդիկ. պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանը գրում է.«Ոստիկանության գործողությունները պետք է միտված լինեն հ...
«Հեզբոլլահ» շարժումը Հռոմի պապին կոչ է արել դատապարտել իսրայելական հարձակումները Լիբանանի դեմ
«Հեզբոլլահ» շարժումը շաբաթ օրը կոչ է արել Հռոմի պապ Լևոն XIV-ին դատապարտել Իսրայելի «անարդարությունն ու ագրեսիան» Լիբանա...
«Նույնիսկ նրանք ի վիճակի չեն վերացնել շրջափակումը». «t-online» պորտալը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին
Նրանք ուզում են տեսնել, թե ինչպես են մահանում հայերը: Լեռնային Ղարաբաղը, որը պաշտոնապես կոչվում է Արցախ, դե ֆակտո Հանրապ...