Նախապատրաստական հանդիպում է ընթանում. կմշակվի Դոհայի հռչակագիրը
Արաբական և մուսուլմանական երկրների արտաքին գործերի նախարարները այսօր նախապատրաստական հանդիպում են սկսել այդ երկրների առաջնորդների արտակարգ գագաթնաժողովից առաջ՝ Կատարին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետ կապված միասնական դիրքորոշում մշակելու համար, ՌԻԱ Նովոստիին հայտնել է հանդիպման կազմակերպիչներից մեկը։
«Նախապատրաստական հանդիպումը, որի ընթացքում արտաքին գործերի նախարարները կմշակեն Դոհայի հռչակագիրը, այն անցկացվում է դռնփակ», - ասել է աղբյուրը։
Արդյունքներից հետո կիրակի երեկոյան սպասվում է մամուլի ասուլիս, որի ժամանակ կհայտարարվեն արաբական և մուսուլմանական երկրների ղեկավարների կողմից ընդունվելիք փաստաթղթի հիմնական կետերը։
Հիշեցենենք` օրեր առաջ Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել Դոհայի կենտրոնում գտնվող բնակելի թաղամասի մի շենքի, որտեղ Համասի ղեկավարության բանակցային պատվիրակությունը քննարկում էր Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին առաջարկը։ Կատարի ՆԳՆ-ի տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվել է էմիրության ներքին անվտանգության ուժերի աշխատակից, իսկ մի քանի անվտանգության աշխատակիցներ վիրավորվել են։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ի «կոշտ» արձագանքը Ռուսաստանին. անդրադարձ Պուտին-Փաշինյան հանդիպմանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է ապրիլի 1-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պու...
Սկսելու ենք տուգանել պոտենցիալ չվճարողներին․ Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով ուղեվարձը չվճարողներին տ...
Ալիևն ու Էրդողանը խոսել են Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին ասվում է Ադր...
Լաչինի միանցքի արգելափակումից օրեր անց ԱԺ-ն ընդունել էր հայտարարություն․ ընդդիմությունը մերժել է և չի միացել դրան․ Հայկ Կոնջորյան
Լաչինի միանցքի ապօրինի արգելափակումից օրեր անց ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախաձեռնությամբ արդեն իսկ ընդո...