Նեթանյահուն ոչ մի հնարավորություն չի թողել․ ՀԱՄՄԱՍ

Դոհայի հարձակումից փրկված Համասի բարձրաստիճան գործիչ Թահեր Ալ-Նունուն, սպանության գործողությունից հետո առաջին անգամ հրապարակավ խոսեց։


«Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում նա մեղադրել է Իսրայելի վարչապետին «համաձայնության հասնելու ցանկացած հնարավորություն խափանելու» մեջ։


«Մենք պատանդների մասին չենք հոգա այնպես, ինչպես Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նրանց մասին չի հոգա։ Ու՞մ հետ կարող ենք բանակցել, եթե միջնորդական պատվիրակությունն ինքը հարձակման է ենթարկվել, եթե միջնորդ երկիրը հարձակման է ենթարկվել։


Նեթանյահուն ոչ մի հնարավորություն չի թողել կապերը վերականգնելու համար, նա խափանում է համաձայնության հասնելու ցանկացած հնարավորություն», - ասել է Ալ-Նունուն։


Նշենք նաև, որ երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն աղոթել է Երուսաղեմի Լացի պատի մոտ։ Նրան ուղեկցել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով դիվանագետի այցը անվանել է «ԱՄՆ-Իսրայել դաշինքի ուժի և հզորության վկայություն»։

Քաղաքականություն