Նեթանյահուն և Ռուբիոն Լացի պատի մոտ աղոթել են Թրամփի և Գազայի պատանդների համար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն աղոթել է Երուսաղեմի Լացի պատի մոտ։ Նրան ուղեկցել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով դիվանագետի այցը անվանել է «ԱՄՆ-Իսրայել դաշինքի ուժի և հզորության վկայություն»։


 «Վարչապետը և պետքարտուղարը միասին աղոթել են Գազայի հատվածում պահվող պատանդների համար, ինչպես նաև հատուկ աղոթք են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրեա ժողովրդի և Իսրայել պետության իսկական ընկերոջ պատվին։ Այնուհետև նրանք գրություններ են դրել քարերին և շրջել պատի թունելներով», - ասվում է հայտարարության մեջ։


Նեթանյահուն Ռուբիոյին անվանել է «Իսրայելի մեծ բարեկամ»։


«Ես կարծում եմ, որ նրա այցը վկայում է ամերիկա-իսրայելական դաշինքի ուժի և հզորության մասին, որը նույնքան ամուր և անխորտակելի է, որքան Լացի պատի քարերը, որոնց մենք հենց նոր դիպանք», - ասել է վարչապետը։

Քաղաքականություն