Ռուսաստանում ավելի քան 60 օտարերկրյա կազմակերպություններ անցանկալի են համարվել
Տարեսկզբից ի վեր Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել ավելի քան 60 օտարերկրյա կազմակերպությունների վերաբերյալ՝ նրանց Ռուսաստանում անցանկալի ճանաչելու մասին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Պարբերականը գրում է, որ 2025 թվականի սկզբից ի վեր 62 կազմակերպությունների վերաբերյալ որոշում է կայացվել նրանց գործունեությունը անցանկալի ճանաչելու մասին:
Գործակալության փոխանցմամբ՝ այդ կառույցների գործունեությունը կենտրոնացած է Ռուսաստանում սոցիալ-քաղաքական իրավիճակի անկայունացման, ընտրական գործընթացներին միջամտելու և պետության ներքին և արտաքին քաղաքականության վարկաբեկման վրա:
Նշվում է, որ տարեսկզբից ի վեր Ռուսաստանում անցանկալի անձ ճանաչված օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը մասնակցող իրավախախտների նկատմամբ հարուցվել է ավելի քան 130 վարչական գործ:
Նմանատիպ հոդվածներ
Թրամփն արձագանքել է Հեյլիի հաղթանակին նախնական ընտրություններում
ՄԱԿ-ի նախկին դեսպան Նիկի Հեյլին ընթացիկ ընտրական փուլում առաջին անգամ հաղթում է ԱՄՆ հանրապետականների նախնական ընտրությու...
Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է ինքնախաբեության մեջ և պահանջ ներկայացրել
Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է ինքնախաբեության մեջ և պահանջել «իրական բանակցություններ»:«Ամերիկացիները փորձում են իրենց ներկայա...
27 կամուրջ, 12 թունել. Սանոսյանը` դեպի Իրան միջպետական ճանապարհի մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-ում մանրամասներ է ներկայացրել է դեպի Իրան միջպետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քեֆ անող ՔՊ պատգամավորին պետք է անմիջապես ուղարկել ՀՀ սահմանի առաջնագիծ. Սուրեն Սուրենյանց
«Նոր զոհերի համատեքստում՝ էս «տժժացող» ու քեֆ անող ՔՊ պատգամավորին՝ Արմեն Խաչատրյանին, պետք է անմիջապես ուղարկել ՀՀ սահմ...