27 կամուրջ, 12 թունել. Սանոսյանը` դեպի Իրան միջպետական ճանապարհի մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-ում մանրամասներ է ներկայացրել է դեպի Իրան միջպետական ճանապարհի կառուցման ընթացքից։
«60 կմ-ի համար ավելի շուտ էինք մրցույթ հայտարարել, բայց դա բարդ ու երկարատև մրցույթ է, և շարունակում ենք գտնվել այդ փուլում։ 60 կմ-ը նոր ճանապարհ է, բարդ հատված, 27 կամուրջ, 12 թունել, որոնցից մեկը՝ 8.6 կմ։ Այն բավական լուրջ է, տարածաշրջանում նման բարդ պրոյեկտ դեռևս չկա։
Իսկ հարավի կտորը՝ 32 կմ-ը, ենթադրում եմ՝ մեկ ամսից կավարտենք։ Մենք արդեն մրցույթի մասնակիցներ ունենք, հաղթող ընկերությունը նշմարվում է, հիմա փաստաթղթերի ստուգման փուլում ենք։ Եթե ամեն ինչ նորմալ լինի, մեկ ամսից կավարտենք»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարու...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «...