ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունների մասին․ մանրամասներ
Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ Հռոմում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում առաջընթաց է գրանցվել: Այս մասին լրագրողներին ասել է ամերիկացի պաշտոնյան, գրում է «ՏԱՍՍ»-ը ։
«Այսօր Հռոմում բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում, որը տևել է ավելի քան չորս ժամ, մենք շատ լավ առաջընթաց ենք գրանցել ուղղակի և անուղղակի քննարկումների ընթացքում։ Մենք պայմանավորվել ենք կրկին հանդիպել հաջորդ շաբաթ և երախտապարտ ենք մեր Օմանի գործընկերներին բանակցություններին աջակցելու, ինչպես նաև մեր իտալացի գործընկերներին մեզ հյուրընկալելու համար», - հավելել Է պաշտոնյան:
Հավելենք, որ երկրորդ փուլի արդյունքներով Օմանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են համաձայնագիր, որը թույլ կտա Իսլամական Հանրապետությանը պահպանել խաղաղ միջուկային էներգետիկայի զարգացման հնարավորությունը: Բանակցությունները պետք է ապահովեն Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակումից հրաժարվելը և նրա նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...