ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը հայտնել է, թե որն է Ռուսաստանի ապագայի բանալին
Ռուսաստանի ապագայի բանալին այն է, որ երիտասարդ սերունդն ունենա հուսալի ուղեցույցներ, այդ թվում՝ ավանդական արժեքներ։ Համապատասխան հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գիտելիքների հասարակության մրցանակաբաշխության մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
«Երկրի ապագայի, նրա զարգացման շարունակականության բանալին այն է, որ երիտասարդներն ունենան կյանքի հուսալի ուղեցույցներ, որպեսզի նրանք համարեն մեր ավանդական արժեքները իսկապես իրենցը և դասեր քաղեն ներքին և համաշխարհային մշակույթի լավագույն օրինակներից՝ գրականություն, գիտության և կրթության նվաճումներ»,- ասել է պետության ղեկավարը։
Բացի այդ, ընդգծել է նախագահը, երիտասարդները պետք է իմանան Ռուսաստանի պատմությունը, իսկական հերոսների ու ստեղծագործողների անունները, քանի որ հենց դա է մեր երկրի ազգային ինքնության հիմքը։
Ի դեպ, ավելի վաղ Պուտինը, ելույթ ունենալով «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակների համար» ֆորումում, ասել էր, որ Ռուսաստանը հանդուրժող է ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդկանց նկատմամբ։ Այդ մարդկանց ոչ ոք չի սահմանափակում, գլխավորն այն է, որ նրանք երեխաներին ձեռք չտան, ընդգծել էր ՌԴ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թեհրանում Հայաստանի և Իրանի ԱԳՆ–ները համատեղ հայտարարություն են ընդունել
Մարտի 9-ին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակա Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել, որը նա չի ընդունում. փաստաբան
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել, որը նա չի ընդունում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ոչ ոք չհարձակվի Հայաստանի վրա, ապա այս զենքերը երբեք չեն օգտագործվի. Ֆրանսիայի ՊՆ
Մենք չենք կարող ունենալ երկակի ստանդարտներ։ Խոսքը միջազգային իրավունքի գերակայության մասին է։ Այս մասին ասել է Ֆրանսիայի...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչ է քննարկվել եռակողմ հանդիպման ժամանակ. ԱԳՆ-ն մանրամասնում է
Բեռլինում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Գերմա...