Լեհաստանում ռուսամետ տրամադրությունների ալիքն աճում է. Տուսկ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X սոցցանցում գրել է, որ աճում է ռուսամետ տրամադրությունների և պատերազմող Ուկրաինայի նկատմամբ թշնամանքի ալիքը, որը կազմակերպվում է Կրեմլի կողմից՝ հիմնված իրական վախերի և հույզերի վրա։
«Քաղաքական գործիչների դերն այդ ալիքը կանգնեցնելն է, ոչ թե այն ղեկավարելը։ Սա հայրենասիրության և հասունության փորձություն է Լեհաստանի ամբողջ քաղաքական դասի համար», – նշել է նա։
Ավելի վաղ Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը հայտնել էր, որ անհայտ անձինք կտրել են խաչը Լեգնիցայի Սուրբ Աստվածածնի Վերափոխման ուկրաինական հունա-կաթոլիկ եկեղեցու գլխավոր գմբեթից։
Ըստ նրա, Լեհաստանում Ուկրաինայի դեսպանությունն արդեն շտապ կարգով նոտա է ուղարկել Լեհաստանի Արտաքին գործերի նախարարություն, իսկ Ուկրաինայի գլխավոր հյուպատոսությունը Վրոցլավում դիմել է տեղական իրավապահ մարմիններին՝ պահանջելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ արձագանքման միջոցները և պատասխանատվության ենթարկել հանցագործներին։
Բոդնարը նաև դժգոհություն է հայտնել Լեհաստանում հակաուկրաինական միտումների կապակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը նշել է` ինչ պետք է անի Ուկրաինան այս պահին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի համար կարևոր է հնարավորինս արագ միանալ բանակցային գործընթացին։ Այս...
Չարլզ III-ի այցից առաջ Վաշինգտոնում սխալմամբ բարձրացվել են Ավստրալիայի դրոշներ
Կոլումբիայի շրջանի իշխանությունները սխալմամբ Սպիտակ տան մոտ տեղադրել են Ավստրալիայի մի քանի դրոշներ՝ Բրիտանիայի դրոշների...
«Ժամանակն է, որ Ջհանգիրյանը պետք է ասի, թե ինչ է կատարվել: 27-ի դեպքերը պետք է բացահայտվեն». Սասուն Միքայելյան
ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պատճառ չի տեսնում Նաիրի Հունանյանին ազա...
Պուտինն ու Թրամփը շնորհավորանքներ են փոխանակել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն իրենց օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել...