Պուտինն ու Թրամփը շնորհավորանքներ են փոխանակել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն իրենց օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ռուսաստանի նախագահն ու նախագահ Թրամփն իրենց օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել մեր ընդհանուր տոնի կապակցությամբ», - ասել Է Ուշակովը:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը, որին ներկա են եղել բազմաթիվ պետությունների ղեկավարներ, այդ թվում ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովը, Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան, ինչպես նաև այլ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ աֆրիկյան պետություններից։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...
Փոխարտգործնախարարը՝ հնարավոր էսկալացիայի մասին
Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ Այս մասին մայի...
Փաշինյանը մեկնեց Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հայտնում են ՀՀ Կառավարությունից:Վարչապետը Մ...
Պատերազմը գցեցին մեր ջեբը ու իրենք թռան. Ալեն Սիմոնյան
Ասում էր` ճանապարհների գումարները մսխում եք, մի քանի անգամ նույն ճանապարհը սարքում եք, նախարարը, պատասխանեց՝ հարգելիս, ա...