Ռուսաստանի վրա ճնշումը մեծանում է. Տոկիոյի կառավարությունը արտահանման արգելք է սահմանել 9 կազմակերպության նկատմամբ
Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետևանքով Ճապոնիան ընդլայնել է Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները։ Տոկիոյի կառավարությունը արտահանման արգելք է սահմանել 9 կազմակերպության նկատմամբ, որոնց շարքում կան նաև 2 ընկերություն Թուրքիայից։ Արգելված կազմակերպությունների ցանկում ներառված են նաև 6 ընկերություն Չինաստանից և 1 ընկերություն Արաբական Միացյալ Էմիրություններից։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։ Նախարարությունը նշել է, որ այդ քայլն ուղղված է «միջազգային խաղաղության պահպանմանը ջանքերին»։
Ճապոնիայի կառավարությունը նշել է, որ պատժամիջոցները համաձայնեցված են «Մեծ յոթնյակի» (G7) երկրների հետ և ընդգծել է միջազգային համերաշխության կարևորությունը։ Շեշտվել է, որ առաջիկայում հնարավոր է նոր պատժամիջոցների կիրառում Ռուսաստանի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Եվրոպան պետք է մասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին, այլ ոչ թե «կողքից դիտի». Չինաստանի ԱԳ նախարար
Եվրոպան պետք է ակտիվորեն մասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին, այլ ոչ թե «կողքից դիտի»: Այս մասին Մյունխենի անվտ...
Իշխանությունը մտադիր է Ռոմանոս Պետրոսյանին վերադարձնել ՊՎԾ․ «Ժողովուրդ»
Իշխանությունները նախնական որոշում ունեն Պետական վերահսկողության ծառայությունում առաջիկայում ղեկավար չնշանակելու: Ըստ նու...
Ադրբեջանը դեմ է արտահայտվել, Փաշինյանը համաձայնել է դրան․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիների հարցը խաղաղության...
«Հրապարակ». Իմքայլականները «վատացել» են Արփինե Հովհաննիսյանին ու Դավիթ Հարությունյանին ԵԽԽՎ-ում տեսնելով
«Հրապարակ» թերթը գրում է. Թերթի տեղեկություններով՝ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը երեկ մեկնել են Ստրա...