«Հրապարակ». Իմքայլականները «վատացել» են Արփինե Հովհաննիսյանին ու Դավիթ Հարությունյանին ԵԽԽՎ-ում տեսնելով
«Հրապարակ» թերթը գրում է.
Թերթի տեղեկություններով՝ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը երեկ մեկնել են Ստրասբուրգ։ Նրանց ԵԽԽՎ օտարերկրյա պատվիրակների հետ շփվելիս տեսել են Հայաստանի պատվիրակության անդամները։ Թե ինչ հարցով են նախկին իշխանության ներկայացուցիչները գործուղվել ԵԽԽՎ, մեզ պարզել չհաջողվեց, սակայն իմքայլական պատվիրակներն ուղղակի «վատացել» են նախկիններին ԵԽԽՎ-ում տեսնելով։
Հատկապես, որ իշխանության ներկայացուցիչներն այսօր ընդհատելու են այցը եւ վերադառնալու են Հայաստան, քանի որ խորհրդարանը քննելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, եւ հարկավոր է, որ ողջ թիմը մասնակցի քվեարկությանը։ Չէ՞ որ իշխանությունը կյանքի-մահվան խնդիր է դարձրել Հրայր Թովմասյանի հեռացման հարցը։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեց...