Իշխանությունը մտադիր է Ռոմանոս Պետրոսյանին վերադարձնել ՊՎԾ․ «Ժողովուրդ»
Իշխանությունները նախնական որոշում ունեն Պետական վերահսկողության ծառայությունում առաջիկայում ղեկավար չնշանակելու: Ըստ նույն աղբյուրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՊՎԾ-ի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, ով արդեն նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հավատարիմն է դարձել, իսկ ավելի ուշ՝ հետո, կորոշեն ինչ անել այդ կարեւորագույն պաշտոնի կապակցությամբ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Բանն այն է, որ իշխանությունները մտադրություն ունեն Ռոմանոս Պետրոսյանին վերադարձնել ՊՎԾ ղեկավարի պաշտոնում՝ ՀԷՑ-ի «գործերը ավարտելուց հետո»:
Օրաթերթի տեղեկություններով, որ Պետրոսյանը համաձայնել է ՀԷՑ կառավարումը ժամանակավոր իրականացնել, այնտեղ այլ անձ նշանակել, որից հետո դարձյալ կվերադառնա իր պաշտոնին: Ու դա է պատճառը, որ Ռոմանոս Պետրոսյանը ՊՎԾ-ում իր ամենավստահելի մարդկանց տարել է ՀԷՑ՝ այնտեղ իրավիճակն իրենց ձեռքում վերցնելու, կադրային փոփոխություններ իրականացնելու ու նորից իր պաշտոնին վերադառնալու նպատակով:
«Չնայած, չի բացառվում, որ ՀԷՑ-ում «թեժ» լինելու պարագայում՝ Պետրոսյանը երկար կմնա այդ պաշտոնում, իսկ ՊՎԾ-ն՝ առանց ղեկավարի»,- գրել է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
Բանակցությունների արդյունքում Բաքուն ստանա ամեն ինչ, Հայաստանը՝ ոչինչ. Սամվել Կարապետյան
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հրապարակել է «Ինչ հաջողվեց ներկա իշ...
Գագիկ Ծառուկյանը ցուցմունք է տալիս դատարանում
Այսօր Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մո...
Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի հետ կապված միջազգային դատարանի որոշման մասին
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ...