Խաչատուրյանը Ալիևի՝ Սահմանադրությունը փոխելու պահանջի մասին. հիմա ոչ մի հանրաքվե չի լինի
Առհասարակ, իշխանությունները Սահմանադրությունը ցանկանում էին փոխել մինչև այս բոլոր իրադարձությունները: Ես նկատի ունեմ 2018 թվականից հետո եկած իշխանությունները: RTVI Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Դրա մասին խոսք է բացվել հենց անմիջապես դրանից հետո, և նույնիսկ ստեղծվել է հանձնաժողով: Մարդիկ սկսել են աշխատել, քննարկել: Դա կապված չէ խաղաղության պայմանագրի հետ: Առանց դրա մենք պարզապես պետք է փոխեինք Սահմանադրությունը, քանի որ այն Սահմանադրությունը, որով հիմա աշխատում ենք, ստեղծվել է մեկ անձի գաղափարի հիման վրա՝ վարչապետ, որը պետք է լիներ վարչապետ»,- շեշտելով, որ խոսքը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին է:
Ըստ նրա՝ ՀՀ այս Սահմանադրության մեջ խախտվել է իշխանության կառուցվածքների հավասարակշռությունը, և դրանից ելնելով այն պետք է փոխվեր:
ՀՀ նախագահը պարզաբանել է, որ Սահմանադրությունը մինչև օրս չի փոփոխվել դրան հաջորդող իրադարձությունների պատճառով:
«Որովհետև 2020 թվականին պատերազմ էր, այնուհետև՝ տեղի ունեցած իրադարձությունները։ Այսինքն՝ ժամանակ չի եղել։ 2021 թվականին արտահերթ ընտրություններ էին։
Դա չի վերաբերում Ալիևի պահանջներին»,- նշել է Խաչատուրյանը։
Միևնույն ժամանակ, ՀՀ նախագահն ընդգծել է, որ գործող Սահմանադրությունը չի խոչընդոտում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Նա հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը ևս նմանատիպ եզրակացության է հանգել։
ՀՀ նախագահը հավելել է, որ կոնկրետ այս պահին Սահմանադրության վերաբերյալ ոչ մի հանրաքվե չի լինի։
«Ոչ մի հանրաքվե հիմա չի լինի։ Մենք հիմա գնում ենք դեպի ընտրություններ։ Հաջորդ տարի՝ հունիսին մեզ մոտ ընտրություններ են անցկացվելու»,- նշել է նա։
Վահագն Խաչատուրյանը հավելել է, որ Հայաստանը կհամոզի Ադրբեջանին, որ Սահմանադրությունը խաղաղության պայմանագրի ստորագրմանը չի խոչընդոտում։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը ազատման դիմում չի ներկայացրել. հերքում
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը ազատմա...
Ռուսաստանի հետ հնարավոր է համաձայնության գալ, սակայն պետք է նաև պատրաստ լինել առճակատման. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը վստահ է, որ Ռուսաստանի հետ հնարավոր է արդյունավետ երկխոսություն վարել, ս...
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները կշարունակի՝ ելնելով իր սեփական շահերից․ պատգամավոր
«Եվրոպական եռյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) Իրանին հայտնել են, որ պատրաստ են հետաձգել ՄԱԿ-ի Անվտանգու...
Ենթադրում եմ, որ վարչապետը կունենա ամենամեծ մասնակցություն քարոզարշավին. Ալեն Սիմոնյան
Ենթադրում եմ, որ այո, վարչապետը կունենա ամենամեծ մասնակցություն հանրաքվեի քարոզչությանը, ես նույնպես, մեր բոլոր գործընկե...