Ռուսաստանի հետ հնարավոր է համաձայնության գալ, սակայն պետք է նաև պատրաստ լինել առճակատման. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը վստահ է, որ Ռուսաստանի հետ հնարավոր է արդյունավետ երկխոսություն վարել, սակայն չի բացառում նաև հնարավոր առճակատումը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ստոլտենբերգը երկուշաբթի Բրյուսելում ընդունել է Ուկրաինայի՝ եվրոպական և եվրաատլանտյան նտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինային: Այցի շրջանակում տեղի կունենա Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը: Ավելի վաղ հաղորդում էր, որ հանձնաժողովին պետք է մասնակցեր Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան: Հանդիպումն անցկացվում է հունվարի 12-ին կայանալիք «Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին ընդառաջ:
«Դրանք կարևոր ջանքեր են՝ ուղղված քաղաքական որոշման հասնելուն և ռազմական հակամարտությունը կանխելուն: Այդ բանակցությունները մենք վարում ենք բարի կամքի ոգով: Ես նախկինում բանակցություններ վարել եմ Ռուսաստանի հետ՝ լինելով Նորվեգիայի վարչապետ, հիշում եմ, որ կարելի է պայմանավորվել Ռուսաստանի հետ: Մենք դա նկատում ենք ՆԱՏՕ-ի հետ շփումներում: Դրա հետ մեկտեղ մենք պետք է պատրաստ լինենք նաև նրան, որ Ռուսաստանը կցանկանա ուժ կիրառել, կգնա առճակատման ճանապարհով՝ համագործակցության փոխարեն»,- ասել է Ստոլտենբերգը:
Այսօր Ժնևում ընթանում է նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ անվտանգության հարցերով:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահ...
«Մենք օկուպանտ չենք, մեր ցանկությամբ չենք եկել». Լուկաշենկոն` Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահների մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է` չի կարելի թույլ տալ, որպեսզի ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստանում ներկայա...
Թուրքիայից ո՞վ է բանակցելու Հայաստանի հետ. հրամանը ստորագրվել է
Թուրք դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը պաշտոնապես նշանակվել է հայ-թուրքական հարաբերությունների կա...
Տոկաևը` Ղազախստանում տիրող իրավիճակի մասին
Տոկաևը ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց գագաթնաժողովում խոսել է Ղազախստանում տիրող իրավիճակի մասին: Տոկաևի կարևոր...