
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները կշարունակի՝ ելնելով իր սեփական շահերից․ պատգամավոր

«Եվրոպական եռյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) Իրանին հայտնել են, որ պատրաստ են հետաձգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը, եթե Իսլամական Հանրապետությունը համաձայնվի ուղիղ բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ: Այս մասին հայտնել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Եվրոպացիների կողմից Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցությունների պայմանը՝ Snapback մորատորիումը երկարաձգելու համար, շատ տարօրինակ է։ Այսօր երեք եվրոպական երկրներ ունեն մի պայման, որը մենք անօրինական ենք համարում։ Նրանք ցանկանում են, որ մենք ուղղակիորեն բանակցենք այն երկրի հետ, որն ինքն է դուրս եկել համաձայնագրից», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես նշել է Մոհաջերանին, Իրանը որոշում կկայացնի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները շարունակելու վերաբերյալ՝ ելնելով իր սեփական շահերից, իսկ եվրոպական երկրները, նրա կարծիքով, ավելի ու ավելի քիչ են մտածում իրենց բարեկեցության մասին և նախընտրում են իրենց խնդիրները տեղափոխել ուրիշների վրա։
Հիշեցնենք՝ Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների հինգ փուլն ավարտվեցին անարդյունք, միաժամանակ, Թեհրանի հետ բանակցություններ վարեցին «եվրոպական եռյակի» երկրների ներկայացուցիչները, որոնք չկարողացան միջնորդի դեր խաղալ իրանական ատոմի վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման գործում։