Իռլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպանի կոշտ քննադատությունը՝ Հայաստանից կրած պարտության համար
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Իռլանդիայի հավաքականի նախկին լեգենդար ավագ ու կիսապաշտպան Ռոյ Քինը կոշտ քննադատության է ենթարկել իր երկրի ազգային թիմին՝ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրի Հայաստանի դեմ արտագնա խաղում (1:2) կրած պարտության համար։
«Ակնհայտ է, որ Հայաստանից կրած պարտությունը ցավալի է։ Իհարկե, Իռլանդիան նախկինում էլ է ունեցել անհաջող արդյունքներ, բայց եթե դու պարտվում ես այնպիսի թիմերին, որոնց պետք է հաղթես, ապա լուրջ խնդիրներ ունես։
Իռլանդիան ունի մի քանի խաղացողներ, որոնք իրենց պահում են այնպես, կարծես մեծ խաղացողներ են, բայց եթե նրանք հայտնվեին թոփ ակումբում, անգամ երկու րոպե չէին դիմանա։ Նրանցից ոմանք խաղում են Պրեմիեր լիգայում, բայց այնտեղ էլ այդքան լավը չեն։ Նրանք պարզապես գոյատևում են։ Շատերը հանդես են գալիս Չեմպիոնշիփում։ Իռլանդիան դեռ շատ հեռու է բարձր մակարդակով մրցակցելուց»,- Քինի խոսքերն է մեջբերում irishexaminer-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Իռլանդիայի միջև պատասխան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին, Երևանի ժամանակով 22։45-ին։
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. Պատերազմ՝ Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա. սպորտից մինչև քաղաքականություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության նիստում ներկայացվել է վիզա...
Հայաստան-Հունգարիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հա...
Արթուր Բազեյանը՝ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության լավագույն բռնցքամարտիկ
56 կգ քաշային Արթուր Բազեյանը ճանաչվել է Իտալիայում կայացած բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության լավագո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինտերը հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
Իտալական Ա Սերիայի 34-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Ինտեր»-«Տորինո» հանդիպումը։«Ինտերը» դեռ նախորդ տուրում ապահովել...