Բրազիլիայի նախկին նախագահը դատապարտվեց 27 տարվա ազատազրկման
Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավորների կոլեգիան Բոլսոնարոյին մեղավոր է ճանաչել 2022 թվականի ընտրություններում պարտությունից հետո ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար։
Բոլսոնարոյի փաստաբանները հայտարարություն են տարածել՝ դատավճիռը որակելով «անհեթեթորեն անհամաչափ» և ընդգծելով, որ այն բողոքարկվելու է «բոլոր ատյաններում, ներառյալ միջազգայինը»։
Դատարանի հինգ դատավորներից չորսը 70-ամյա Բոլսոնարոյին մեղավոր են ճանաչել հեղաշրջման դավադրություն ղեկավարելու մեջ։ Այդ դավադրությունը նպատակ ուներ պահպանել նրա իշխանությունը՝ չնայած նրան, որ նա 2022 թվականին պարտվել էր իր ձախակողմյան մրցակից Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային, ով մինչ այժմ զբաղեցնում է Բրազիլիայի նախագահի պաշտոնը։
Դատավորները պարզել են, որ թեև դավադրությանը զինվորականների լայն շրջանակներ չեն միացել, այն, այնուամենայնիվ, հանգեցրել է Բոլսոնարոյի կողմնակիցների կողմից 2023 թվականի հունվարի 8-ին կառավարական շենքերի վրա հարձակմանը։
Դատավորներից մեկը քվեարկել է Բոլսոնարոյի արդարացման օգտին, իսկ մեկ ուրիշը երկար ժամանակ հապաղել է որոշում կայացնել, սակայն պարզ մեծամասնությունը բավարար է եղել նրան մեղավոր ճանաչելու և դատապարտելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Գալուզինը՝ Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայությունը պահանջված է, և դա անհրաժեշտ կլինի նաև ապագայում։ Այս մասին RBC-...
Փակում ենք դուռը ռուսների առաջ. Հունգարիայի պաշտպանության նախարար
Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուզին-Սենդին հայտարարել է, որ երկիրը պետք է վերականգնի վստահությունն իր դաշ...
Ահա թե ուր են գնում Ուկրաինային ուղարկած Եվրամիության միլիարդները․ Զախարովա
Նույնիսկ ուկրաինացի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը չկարողացավ աչք փակել կոռուպցիայի, ինչպես նաև զինկոմիսարիատների կամայական...
Մակրոնը կոչով դիմել է Փեզեշքիանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որի ընթացքում կոչ է արե...