Գալուզինը՝ Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայությունը պահանջված է, և դա անհրաժեշտ կլինի նաև ապագայում։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ով վերահսկում է ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները։
Նրա խոսքով ՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հետագա տեղակայման հարցը Մոսկվան և Բաքուն կորոշեն «սահմանված խողովակներով»:
«Մնում է այն հարցը, որ իրենց հանգիստ զգան Ղարաբաղի այն բնակիչները, որոնք այնտեղ են մնացել: Չի կարելի բացառել, որ այսօր Ղարաբաղից դուրս եկածներից որևէ մեկը ինչ-որ փուլում որոշում կայացնի վերադառնալ։ Եվ խաղաղապահների առկայությունն այդ մարդկանց համար կդառնա հանգստության լրացուցիչ գործոն», - ասել է Գալուզինը
Նմանատիպ հոդվածներ
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...
Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումներն Իսրայելի վրա
Իրանն աջակցում է «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիային, որը սկսել են Իսրայելում պաղեստինյան արմատականները: Այս մասին հայտարարել...
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...