Ինքնավնասման հակում ունեցող անձինք առանձին խցերում կպահվեն. Գալյան
Ցավալի է, որ ունենք մահվան դեպքերի աճ, որոնց մի մասն է միայն ինքնասպանություն: Բազմիցս խոսել եմ այն աշխատանքների մասին, որոնց արդյունքում այդ դեպքերը կնվազեն կամ կհասնեն զրոյի: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով իրավապաշտպանների ահազանգերին, թե քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության և մահվան դեպքերի թիվն աճում է. միայն այս տարվա վերջին ամիսներին 17 նման դեպք է գրանցվել:
«Արդեն իսկ ձեռնարկել ենք խցային պայմանների վերանայման գործընթաց և առաջիկայում կունենանք հատուկ խցեր, որտեղ կպահվեն ինքնավնասման հակում ունեցող անձինք՝ զրկելով իրենց կյանքին վերջ տալու հնարավորություններից, կամ գոնե մինիմումի կհասցնենք այդ հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել կյանքին վերջ տալու նպատակով:
Մտածում ենք նաև ժամանակավոր խցեր ունենալ, որոնք զինված կլինեն տեսախցիկներով, և այնտեղ կտեղափոխվեն այն անձինք, որոնք սուր իրավիճակում են՝ ինքնավնասման հակվածությամբ: Այս համալիր աշխատանքի արդյունքում, կարծում եմ, առաջիկայում կունենանք նմանատիպ դեպքերի նվազում»,- ասաց Գալյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մեր դեմ մահափորձ է ծրագրվում․ Զելենսկու աղմկահարույց հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնությունը ծրագրում է մահափորձեր իրականացնել Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության նկատմամբ։ Այս մասին հայտա...
Տնտեսագետ-վերլուծաբան Լիլիա Ամիրխանյանն անդրադարձել է իրանցինեի ներդրումներին Սյունիքում
Տնտեսագետ-վերլուծաբան Լիլիա Ամիրխանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է օրերս էկոնոմիկայի նախարարի այն հայ...
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է». Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, այս մասին ավելի վաղ հայտնել էր սոցցանցի ի...
ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա տեղի չի ունեցել առանց պատճառի. Գուտերեշ
ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա տեղի չի ունեցել առանց պատճառի, պաղեստինցի ժողովուրդը 56 տարի օկուպացիայի է ենթարկվում: Ա...