Առաջարկվում է պարտադիր զինծառայությունը դարձնել 1,5 տարի
ՀՀ կառավարությունը e-draft իրավական ակտերի նախագծերի քննարկման պաշտոնական հարթակում տեղադրել է օրենքի նախագիծ, ըստ որի 2026 թվականի ամառային զորակոչից սկսած պարտադիր զինծառայությունը առաջարկվում է դարձնել 1,5 տարի ընդհանուր տևողությամբ՝ ներկայի 2 տարվա փոխարեն։
Օրինագծում, մասնավորապես նշված է․
«Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «24 ամիս» բառերը փոխարինել «18 ամիս» բառերով.
Հոդված 2. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը չի տարածվում 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա»։
Որպես նշված խնդրահարույց փոփոխության հիմնավորում` օրենքի նախագծում նշված է, որ այն իրականացվում է որպես ՀՀ ԶՈւ-ում նախատեսված բարեփոխում։
Նմանատիպ հոդվածներ
Քննչական կոմիտեում աղմկահարույց պաշտոնանկություններ կլինեն․ 168.am
168.am-ը գրում է․ Երկրի` բոլոր ոլորտներում ցնցումները չեն կարող շրջանցել պետական համակարգը, որը հազիվ է դիմանում համատար...
Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի խախտում է հայ ռազմագերիներին դիվերսանտ կոչելը. պատգամավոր
ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը` Վերին Լարսում
Վերին Լարսի անցակետում վերջին օրերին 2022 թվականի համար ռեկորդային հերթեր են:Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ &n...
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, սակայն մեծ մասում կտեղա կարճատև անձրև
Հանրապետության տարածքում՝ մայիսի 4-7-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններու...