Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի խախտում է հայ ռազմագերիներին դիվերսանտ կոչելը. պատգամավոր
ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանն Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի խախտում է համարում հայ ռազմագերիներին որպես դիվերսանտ ներկայացնելը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սամսոնյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Ադրբեջանի կողմից սա մարդասիրական իրավունքի խախտում է, որովհետև ռազմագերիներին որպես դիվերսանտներ ներկայացնելը դեմ է մարդու իրավունքների պաշտպանությանը և դեմ է առհասարական հետպատերազմյան ընթացքում ռազմագերիների հայրենադարձման բոլոր կանոններին»,- ասաց Սամսոնյանը:
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է հասցեագրել նամակ, որը տարածվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում և անվտանգության խորհրդում: Այդ նամակում Հայաստանի քաղաքացի 62 զինծառայող անվանվում են Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի անդամներ, և նշում է արվում այն մասին, որ նրանք ուղարկվել են «Ադրբեջանի Լաչինի շրջան»՝ իբր ադրբեջանական զինված ուժերի անձնակազմերի և քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
Ռուսաստանում թուրքերը հայի են ծեծել. Համայնքը ոտքի է կանգնել
Աստրախանում թուրքերը հայի են ծեծել, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Analitik.am-ի տեղեկություններով...
Չե՞նք ուզում երեխա ունենալ և ապրել հայրենիքում-այլազգիները դա կանեն. Զարեհ Սինանյան
Կործանման որոգայթը հստակորեն արտահայտված է վերջին 30 տարվա ժողովրդագրական վիճակագրությամբ։ Չե՞նք ուզում երեխա ունենալ և...