ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը` Վերին Լարսում
Վերին Լարսի անցակետում վերջին օրերին 2022 թվականի համար ռեկորդային հերթեր են:
Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնությունից եկող մեքենաների հերթերը հսկայական երկարության են հասնում, դրանք արդեն հատել են 15 կմ-ի սահմանը, բացի այդ, գերծանրաբեռնված է աշխատում անցակետը: Այս մասին են վկայում նաև Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության բաց տվյալները։
Ռուսաստանի Դաշնությունում սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի մոբիլիզացիայի ֆոնին սահմանի ռուսական կողմում մեքենաների հսկայական հերթի խցանման երկարությունը գրեթե 15 կիլոմետր է։
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի հետ սահմանին նկատվել է ռուսական զրահափոխադրիչ: Օսեթիայի սահմանային ծառայությունը РБК-ի հետ զրույցում հայտնել է.
«Զրահափոխադրիչը շարժվում է այնտեղ, բայց չի շարժվում անցակետ տեղադրելու համար, դա, կոպիտ ասած, ռեզերվ է միայն այն դեպքում, եթե պահեստազորը ցանկանա ճեղքել անցակետը և առանց սահմանային որևէ ձևակերպում իրականացնելու հեռանալ երկրից։ Միայն այս նպատակով: Անցակետեր չեն տեղադրվի»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երիտասարդները տաքսիներով հասնում են Լարս ու փորձում ոտքով հատել սահմանը. իրավիճակը` անցակետում
Այսօր վաղ առավոտյան Auroranews.am-ն ահազանգ ստացավ Վերին Լարսում գտնվող և հերթում սպասող հայերից, այն մասին, որ ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են պատմում հարձակման ենթարկված դիրքերի զինվորները
Ժամկետային զինվորները «Զինուժ Մեդիա»-ին պատմել են ադրբեջանական խմբերին սառնասրտորեն ոչնչացնելու մասին։Մանրամասները՝ տեսա...
«Ես երեկ հիմարություն ասեցի». Առաջին ալիքի հաղորդավարը ներողություն է խնդրել
Ռուսական Առաջին ալիքի «Время покажет» հաղորդաշարի հաղորդավար Անատոլի Կուզիչովը եթերում ներողություն է խնդրել նախոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 9 օր շրջափակման մեջ գտնված զինծառայողներին հաջողվել է դուրս բերել շրջափակումից․ ՀՀ ՊՆ
9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջա...