Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, սակայն մեծ մասում կտեղա կարճատև անձրև
Հանրապետության տարածքում՝ մայիսի 4-7-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայիսի 3-5-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մայիսի 4-7-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 8-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Մայիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10 +12, վաղը ցերեկը` +20 +22:
Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը` +3 +8, ցերեկը` +12 +16, Կոտայքի լեռներում գիշերը` +3 +8, ցերեկը` +12 +16, Կոտայքի նախալեռներում գիշերը` +8 +10, ցերեկը` +17 +20, Սեւանա լճի ավազանում գիշերը` +3 +8, ցերեկը` +12 +16, Լոռիում գիշերը` +5 +10, ցերեկը` +16 +21,
Տավուշում գիշերը` +9 +13, ցերեկը` +20 +24, Արագածոտնի լեռներում գիշերը` +3 +8, ցերեկը` +12 +16, Արագածոտնի նախալեռներում գիշերը` +9 +13, ցերեկը` +20 +23, Արարատում գիշերը` +9 +13, ցերեկը` +20 +23, Արմավիրում գիշերը` +9 +13, ցերեկը` +20 +23, Վայոց ձորի լեռներում գիշերը` +3 +8, ցերեկը` +12 +16, Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +9+13, ցերեկը` +20 +23, Սյունիքի հովիտներում գիշերը` +9 +14, ցերեկը` +24 +28, Սյունիքի նախալեռներում գիշերը` +5 +10, ցերեկը` +17 +22, Լեռնային Ղարաբաղում գիշերը` +7 +10, ցերեկը` +19 +23:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 25...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 2386 է
Հայաստանում մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք է գրանցվել: Այս մա...
Մեկ օրում` 125 նոր դեպք. կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2273
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածության պատկերը Հայաստ...
Հայաստանում կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել․վարակվածների ընդհանուր թիվը 2782 է
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է։ Ապաքին...