Զելենսկին հայտնել է` քանի ռուսական ԱԹՍ է հատել Լեհաստանի սահմանը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գրառում է կատարել տելեգրամի իր էջում՝ հայտնելով թե քանի ռուսական ԱԹՍ է ներխուժել Լեհաստանի սահման։
«Այսօր ևս մեկ էսկալացիոն քայլ եղավ՝ ռուս-իրանական շահեդները գործում էին Լեհաստանի օդային տարածքում, ՆԱՏՕ-ի օդային տարածքում։ Ոչ թե մեկ շահեդ, որը կարելի էր պատահականություն անվանել, այլ առնվազն 8 հարվածային դրոն, որոնք ուղղված էին Լեհաստանի ուղղությամբ»,- գրել է Զելենսկին։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ ռուսների այսօրվա զանգվածային հարվածի ժամանակ օգտագործել են տարբեր տեսակի մոտ 415 անօդաչու թռչող սարք և ավելի քան 40 թևավոր և բալիստիկ հրթիռ: Հարձակման տակ են գտնվել երկիր 15 մարզերը։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը չի լռի. Նեթանյահուն սպառնում է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ այն երկրները, որոնք «դիվանագիտական պատերազմ» կամ «քաղաքական պատե...
ՊՆ-ն արձագանքել է զորավարժության ընթացքում զինծառայողի վիրավորման դեպքին
Ավելի վաղ՝ Auroranews.am կայքը՝ հղում անելով ArmLur.am-ին հայտնել էր, որ Փամբակի ուսումնական զորամասում ուսումնակա...
Հորմուզի նեղուցում նոր նավ է խոցվել. ԻՀՊԿ-ի հայտարարությունը
Հորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել երկրորդ նավը: Այս տեղեկությունը տարածել է Իսլամական հեղափոխության պահապանների կոր...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Հայտնում է ՊՆ-ն։Ադրբեջանի Պ...