Հայաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է Իսրայելի կողմից Դոհային հարվածելուն
Հայաստանը իր մտահոգությունն է հայտնել Իսրայելի կողմից Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ է արել: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Հայաստանը խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ և բոլոր ներգրավված կողմերին զսպվածության զսպվածության կոչ է անում՝ տարածաշրջանի անվտանգային իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար»,-ասված է հայտարարությունում:
Կատարի մայրաքաղաք Դոհայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով Գազայի հատվածում սպանվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան և ղեկավարության ևս երեք անդամ։ Կատարը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական կենտրոնակայանին հասցված հարվածը։ Կատարի արտգործնախարար Մաջիդ ալ-Անսարին հարվածն անվանել է միջազգային օրենքի և նորմերի կոպիտ խախտում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը՝ ՌԴ Կուրսկի մարզում. կան զոհեր և վիրավորներ
ՌԴ Կուրսկի մարզի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ օգոստոսի 6-ին Ուկրաինայի կողմից իրականացված գրոհնե...
ԱՄՆ-ի ծախսերը Իրանի հետ հակամարտությունում կհասնեն տրիլիոնի
Հարվարդի փորձագետի գնահատմամբ՝ Իրանի հետ հակամարտության ընդհանուր արժեքը Միացյալ Նահանգների համար կարող է հասնել 1 տրիլի...
Որտեղ է գտնվում Մոջթաբա Խամենեին
ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին և երկրի բարձրագույն ղեկավարությունը գործնականու...
Հաջորդ փուլը Գազայի վերակառուցումը չէ, այլ Համասի զինաթափումը․ Նեթանյահու
Վերջին պատանդի՝ Ռան Գվիլիի մարմնի հայտնաբերման մասին լուրը տարածվելուց հետո, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելու...