ԱՄՆ-ի ծախսերը Իրանի հետ հակամարտությունում կհասնեն տրիլիոնի
Հարվարդի փորձագետի գնահատմամբ՝ Իրանի հետ հակամարտության ընդհանուր արժեքը Միացյալ Նահանգների համար կարող է հասնել 1 տրիլիոն դոլարի։
CNN-ի փոխանցմամբ՝ Հարվարդի Քենեդու անվան դպրոցի մասնագետ Լինդա Բիլմսը ներկայացրել է գնահատական, որտեղ ներառված են ինչպես ընթացիկ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարի ծախսերը։ Ըստ փորձագետի՝ զինամթերքի, մասնավորապես բարձր ճշգրտության զենքի պաշարների վերականգնման համար ԱՄՆ-ից մեկ տարուց ավելի ժամանակ կպահանջվի։ Նշվում է, որ մեկ Tomahawk հրթիռի ներկայիս 2 միլիոն դոլար արժեքի փոխարեն դրա փոխարինումը կարող է արժենալ շուրջ 3,5 միլիոն դոլար։ Առաջիկա 4-5 տարիներին ավիակիր խմբերի և այլ տեխնիկայի սպասարկումը կարող է պահանջել տասնյակ կամ հարյուր միլիարդավոր դոլարներ։ Բացի այդ, պետությունը պարտավորված կլինի սոցիալական ապահովություն տրամադրել գործողություններում ներգրավված 55 հազար զինծառայողներին։
Հաշվարկներում ներառված է նաև համաշխարհային տնտեսության վրա հակամարտության ազդեցությունը, որն արդեն հանգեցրել է ԱՄՆ-ում ապրանքների և վառելիքի թանկացման։ Կանխատեսվում է, որ մեկ գալոն բենզինի միջին գինը երկրում կարող է հասնել 5 դոլարի։ Պենտագոնի երեքշաբթի օրվա տվյալներով՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների արժեքն արդեն մոտենում է 29 միլիարդ դոլարի, ինչն իր մեջ ներառում է անձնակազմի պահպանման, ինչպես նաև տեխնիկայի նորոգման և փոխարինման ծախսերը։