Ֆանտաստիկա է․ Սամվել Կարապետյանն էլ գնում է մյուս քաղաքական «լուզերների» ճանապարհով․ Վահագն Ալեքսանյան
Սամվել Կարապետյանն էլ գնում է մյուս քաղաքական «լուզերների» ճանապարհով: Դա ուղղակի ֆանտաստիկա է: Այս մասին, ճեպազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով սոցիոլոգիական հարցման տվյալներին, ըստ որի Սամվել Կարապետյանի գլխավորած շարժմանը վստահություն հայտնած քաղաքացիների թիվը չնչին թվերով է զիջում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վստահություն հայտնած մարդկանց թվին:
«Եթե Հայաստանում ինչ-որ մեկը որոշի հրապարակել քաղաքական «լուզերության» առաջնորդության մի գիրք, ապա այնտեղ առաջին տեղում, առաջին քայլը քաղաքական «լուզերի» համար պետք է լինի «Գելլափ»-ին հարցում պատվիրելը, որով ինքը կունենա ուրճացված տոկոսներ:
«Քաղաքական «լուզերության» առաջամարտիկը Ռոբերտ Քոչարյանն է և կարծում եմ՝ իր դառը փորձով կարող է ծունկ ծնկի տալ, օրինակ Սամվել Կարապետյանի կամ այլ ռուսաստանցի «օլիգարխների» հետ», - նշել է Ալեքսանյանը:
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Ալեքսանյանը մտավախություն չունի, որ կարող է Սամվել Կարապետյանի թիմը առավելություն ունենալ, կամ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում խանգարել ՔՊ-ին, քանի որ նրա պարագայում չի աշխատելու «նախկին, թալանչի» պիտակները, նա պատասխանել է.
«Ինչու՞, կարո՞ղ է իմ եղբայրն էր Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը: Սամվել Կարապետյանի եղբայրն էր Սերժ Սարգսյանի խմբակցության պատգամավոր: Կարո՞ղ է ՀՀԿ-ի գործածների պատասխանատվությունը չի կրում, ո՞ր պահից չի կրում»,- ասել է Ալեքսանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Wall Street Journal
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանո...
Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո
Ոստիկանության օպերատիվ փնտրողական ( 7-րդ վարչության) վարչության պետ, գնդապետ Բաբկեն Սեդրակյանն ազատվել է աշխատանքից՝ տեղ...
Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Արժույթի միջազգային հիմնադրամը և մեր գնահատականները ցույց են տալիս, որ Ուկրաինայի կարիքները 2026 և 2027 թվականներին կազմ...
Դավոսում ու Մոսկվայում հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմ...