Տագնապալի իրավիճակ Դոհայում. ԱՄՆ դեսպանատունը ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանել
Կատարում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություններ է ստացել Դոհայի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին և իր երկրի այն քաղաքացիներին, որոնք այժմ Դոհայում են, հորդորել է պատսպարվել ապահով վայրերում՝ խուսափելով հարվածներից։ Հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Մենք հաղորդագրություններ ենք ստացել Դոհայի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին: ԱՄՆ դեսպանատունը ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանել իր օբյեկտների համար: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ինքնամեկուսանալ և հետևել սոցիալական ցանցերում թարմացումներին», - ասվում է դիվանագիտական առաքելության տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոհայի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել են Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան և ղեկավարության ևս երեք անդամ։
Նմանատիպ հոդվածներ
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Քարվաճառի շրջան
Մայիսի 31-ին սկսվել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցն արցախյան Քարվաճառի շրջան, որը 44-օրյա պատերազմի...
Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղը
Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Ամիր Աբդոլլահիանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Իրանի ԱԳՆ հաղորդմ...
Հայկ Սարգսյանի դատին ներկա է Խաչատուրովի որդին
Ինչպես արդեն հայտնել էինք՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստին առաջ...
ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը Գազայի վերաբերյալ հակասական հայտարարություններ են արել
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը, որը ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ճանաչվել է ահաբեկչական խմբավորում, համաձայնել է Գազայի հա...